Արդեն հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։
Նրանք այդ մասին որոշում են կայացրել այսօր՝ ժամը 11։00-ին, երբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ինչ է իրենից ներկայացնում հայտարարության տեքստը: Մասնավորապես, մեր տեղեկություններով Արցախի Ազգային ժողովը կոշտ արձագանքելու է Նիկոլ Փաշինյանին, եթե ցանկանում ես, գնա եւ խաղաղություն ձեռք բեր, սակայն ոչ Արցախի հաշվին: Հայտարարության տեքստում հստակ ասվելու է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ն.Հ.