Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Քրեական գործով եւս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ Նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:
Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են հրազեն ու ռազմամթերք:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար»: Եվ ահա կալանավորված անձանց մեջ է Արտակարգ իրավիճակների նախարարության պահեստի պատասխանատու Վիգեն Մկրտչյանին, որը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ ինչ է պատմում վերջինիս պաշտպան Պավել Գյուլումյանը: Պարզվում է՝ արտերկրից մի բարերար նախարարությանը մեքենա է նվիրել, եւ այն Հայաստան տեղափոխելիս խնդիներ են առաջացել:
Մանրամասները տեսանյութում:
Քնար Մանուկյան