Արայիկ Հարությունյանը զայրացել է ArmLur.am-ի հրապարակումից ու չեղարկել հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զայրացել է ArmLur.am-ի այսօրվա հրապարակումից եւ որոշել է չեղարկել վաղը նախատեսված հանդիպումը:

ArmLur.am-ը գրել էր, որ վաղը ժամը 16։00-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է լուրջ խոսակցություն եւ քննարկում ունենալ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոսոտոմյանի հետ։

Բանն այն է, որ հայ մարզիկները հատկապես Եվրոպայի վերջին մրցաշարերում ջանք չեն խնայել, որպեսզի Հայաստանի անունն ու դրոշը բարձր պահեն, բայց փոխադարձ վերաբերմունք Հայկական ֆեդերացիայի, Օլիմպիական կոմիտեի և նախարարության կողմից , առհասարակ պետության կողմից չեն ստանում, բացի այդ մարզիկները ներկայանում են լուրջ մրցաշարերի ոչ պատշաճ հագուստով և պարագաներով, ինչն էլ մեծ դժգոհություն է առաջացրել մարզիկների շրջանում, եւ նրանք ստիպված են իրենք բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։

Սակայն մեր հրապարակումից հետո նա զայրացել է , չեղարկել հանդիպումը եւ նոր քննարկման օրվա ու ժամի մասին ոչինչ հայտնի չէ:




Լրահոս