Արցախում նախկին ու ներկա պաշտոնյաներն Արայիկ Հարությունյանի հետ քննարկում են անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, Արցախում նախկին ու ներկա պաշտոնյաներն այժմ հավաքվել են ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի շուրջը եւ քննարկում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:

Բանն այն է, որ նրանք հասկանում են, որ սա արդեն իշխանություն պահելու հարց չէ, այլ հենց Արցախի լինել-չլինելու հարցն է: Եվ հենց դա է պատճառը, որ այժմ Արցախի նախկին նախագահները, մյուս պաշտոնյաները քննարկում են անելու, թե բացի Արցախի ԱԺ նիստում հայտարարություն ընդունելուց, ուրիշ ինչ քայլերի կդիմեն:

Հիշեցնենք, որ այսօր անցկացվելու է ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ ընդունվելու է հայտարարություն՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ:




Լրահոս