ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ պատգամավորներն այս օրերին խորհրդարանում տարբեր ելույթներ ունեցան Արցախի հարցի լուծման մասով, որոնք իրականում հակասում են ՔՊ նախընտրական ծրագրի դրույթներին:
ՔՊ-ական պատգամավորների հակասող հայտարարությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ԱԺ-ում ունեցած իր ծավալուն ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ», իշխանական թիմի ներկայացուցիչները տարբեր հարթակներում սկսեցին զարգացնել այս գաղափարը՝ ընդհանուր առմամբ առաջ մղելով այն միտքը, որ Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում չի կարելի բացառել։
Օրինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, որ գաղափարը, թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, ճիշտ չէ։
Մի քանի մեջբերում ներկայացնենք 2021 թվականի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ նախընտրական ծրագրից.
«Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով:
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է։
Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով։
Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինության մասին դրույթը ներառված է նաև ՔՊ նախընտրական ծրագրում»։
Մանրամասները՝ տեսանյութում: