ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանի դրամական միջոցներն ու մայրիկի հայտարարագրած 3 բնակարաններըը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեռ չի ներկայացրել 2021 թվականի տարեկան հայտարարագիրը: ArmLur.am-ը ուսումնասիրեց նրա՝ 2018, 2019 եւ 2020 թվականների տարեկան հայտարարագրերը:

Մեզ հայտնի դարձավ, որ 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Հարությունյանի դրամական միջոցը կազմել է 1 մլն 431 հազար 633 դրամ:

Աշխատակազմի ղեկավարի ընդհանուր եկամուտը կազմել է 7 մլն 716 հազար դրամ, որից 6 մլն 48 հազար դրամը կազմել է աշխատավարձը՝ երկու վայրից ստացած: Իսկ ահա 1 մլն 668 հազար դրամը կազմել է ստացած փոխառությունը, վարկը: Նշենք, որ շարժական եւ անշարժ գույք ունենալու վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա նշված:

Մեկ տարի անց՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Հարությունյանի բանկային հաշվին տարեսկզբին առկա է եղել 1 մլն 231 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 4 մլն 244 հազար դրամ: Կանխիկ դրամը տարեվերջին կազմել է 1 մլն 290 հազար դրամ: 2019 թվականի հայտարարգրում նշված է, որ Արայիկ Հարությունյանը երկու վայրից աշխատավարձ է ստացել, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից՝ 16 մլն 876 հազար դրամ, ամսական 1 մլն 406 հազար դրամ, ԵՊՀ-ից՝ 142 հազար դրամ: Նշենք, որ Արայիկ Հարությունյանի 2019 եւ 2020 թվականի տարեկան հայտարարգրերում եւս բացակայում են անշարժ եւ շարժական գույքերի վերաբերյալ տեղեկություններ: Ասել է թե՝ Հարությունյանը ոչ տուն ունի ոչ ավտոմեքենա: Համենայնդեպս, ըստ հայտարարագրի: Միայն բանկային հաշվին առկա դրամական միջոցն է զգալի ավելացել. եթե տարեսկզբին Հարությունյանն իր բանկային հաշվին ունեցել է 4 մլն 244 հազար 686 դրամ, որը տարեվերջին դարձել է 11 մլն 408 հազար դրամ: Կանխկի դրամ ունեցել է 230 հազար դրամ: Որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած սեփական աշխատավարձը. Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից՝ 18 մլն 838 հազար դրամ, ամսական՝ 1 մլն 569 հազար դրամ եւ վարչապետի աշխատակազմից՝ ընդհանուր 2 մլն 85 հազար դրամ:

Արայիկ Հարությունյանի հայրը՝ Էդուարդ Հարությունյանը հայտարարագրել է, որ մեկ բնակարան ունի Շենգավիթ վարչական շրջանում: Իսկ մայրը՝ Մարինե Աղաջանյանն ունի 2 բնակարան եւ անհատական բնակելի մեկ տուն՝ Շենգավիթում:

Ս.Հ.




Լրահոս