Ապրիլի 13-ին կայացավ Ամերիաբանկի կողմից Visa վճարային համակարգի հետ իրականացվող «Դարձիր փոփոխությունը» ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթը մեկնարկել էր 2021 թվականին դեկտեմբերին: Մրցույթի շրջանակում 4-6 հոգուց կազմված ուսանողական թիմերը ներկայացրել են նորարարական գաղափարներ, որոնք կարող են փոփոխություն բերել մարդու, հասարակության որեւէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում: Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման եւ վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանի խոսքով, նման նախագծեր ակտիվ իրականացվում են նաեւ կազմակերպության ներսում:
Իսկ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի խոսքով, նման ներդրումներն ուղղված են երիտասարդությանն ակտիվացնելու, կրեատիվ միտքը զարգացնելու համար, որը շատ կարեւոր է մեր ազգի ապագայի համար:
Տեղեկացնենք, որ մրցույթին մասնակցելու առանցքային պայմաններից մեկն այն էր, որ ներկայացվող նախագիծն իրագործվի Հայաստանում 1-2 տարվա ընթացքում 3 մլն դրամի շրջանակում: Նշենք նաեւ, որ նախագծերն ուսումնասիրվել եւ գնահատվել են տարբեր ոլորտների մասնագետներից կազմված ժյուրիի կողմից:
Ի դեպ, առավելագույն միավորներ ստացած թիմերը եզրափակիչ փուլում ներկայացրել են իրենց նախագծերը: Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված նախագիծն արժանացավ գլխավոր մրցանակին:
Բացի այս, նշենք, որ եւս հինգ թիմ ստացավ խրախուսական մրցանակներ՝ 100 հազար դրամի չափով:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան