Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:

ArmLur.am-ն այսօր գրել էր, որ Արայիկ Հարությունյանի հետ նախկին եւ ներկա պաշտոնյաները հանդիպում են ու իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրում:




Լրահոս