Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ իր հավատարմագրերը Սերժ Սարգսյանին հանձնելուց հետո հանդիպեց հայ լրագրողների հետ` ծանոթանալու: Դեսպանը հայտարարեց` ինչպես ինքը, այնպես էլ իր ղեկավարած դիվանագիտական առաքելությունն աշխատելու են հասարակության բոլոր օղակների հետ, որպեսզի առաջիկայում կայանալիք ընտրությունները հնարավորինս լավ անցնեն: Պատասխանելով հայ-ամերիկյան հարաբերությունների տնտեսական բաղադրիչի մասին հարցին` դեսպանն առանձնացրեց Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հաջող իրականացման փաստը: Դեսպանը նաեւ կարեւորեց մասնավոր հատվածի հետ աշխատելու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ այդ հարցերը քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումներում:
ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ