ՌԴ-ն ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ: Ռուս խաղաղապահները Արցախում են ու ոչ մի տեղ չեն գնացել, եւ 102-րդ ռազմաբազան եւս իր տեղում է:
Այսօր կայացած տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ արտահայտեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեեւը։ Նա նաեւ պատասխանեց հարցին, թե արդյոք Ուկրաինայում իրավիճակը կազդի ՌԴ քայլերի վրա։

«Ինչ վերաբերում է ուկրաինական կրիզիսին, ապա չեմ տեսնում հիմքեր, որ այդ ամենը կարող է խանգարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առումով ՌԴ-ի դերակատարմանը: Բոլորս հասկանում ենք, որ Ուկրաինան այժմ էպիզոդ է, ՌԴ-ն որեւէ տեղ չի գնալու, Հայաստանին չի մոռանալու, եւ Կովկասը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում: Իհարկե, կարեւոր է, թե Ադրբեջանն ու Հայաստանը որքանով կարող են բանակցել, սակայն մենք որևէ տեղ գնալ չենք պատրաստվում: Առանց ՌԴ-ի, որեւէ բան որոշել գրեթե անհնար կլինի», ֊ նշեց նա։




Լրահոս