Արցախից մնացած փոքր պատառը «վայ» հարևանի բերանը չպետք է ընկնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության 2021-ի կատարողականը խորհրդարանում ներկայացնելու ժամանակ Արցախի կարգավիճակի մասով բացած դիսկուրսը, որ վերաբերում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ու, գուցե, Արցախի՝ Ադրբեջանի կազմում դիտարկելու հավանական տարբերակին, բուռն կրքեր է առաջացրել հասարակության, վերլուծաբաննեերի, հանրային ու քաղաքական գործիչների ու, գուցե, նաև իր թիմակիցներից մի քանիսի մոտ (ինչի մասին նրանք, բնականաբար, չեն արտահայտվում)։ Արցախի հետագայի, ճակատագրի ու կարգավիճակի մասով անհանգստացել ու տագնապել եմ դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից անմիջապես։ Այն ժամանակ 7-րդ գումարման Ազգային ժողովի իմքայլական պատագամավորներին ուղիղ հարց էի ուղղում․ «Ձևակերպեք, թե ի՞նչ է Արցախը, ո՞րն է այժմ նրա կարգավիճակը»։ Բացառապես բոլորը նույն պատասխանն էին տալիս․ «Ախպոր պես, էդ հարցը մի տուր էլի»։

Մինչև 44-օրյա պատերազմը բոլորս հստակ գիտեինք՝ Արցախը միջազգային հանրության կողմից չճանաչված հայկական երկրորդ հանրապետությունն է՝ իր հստակ սահմաններով, դրոշով, պետական լեզվով, կառուցվածqային հստակ ստորաբաժանումներով, պաշտպանական բանակով, կառավարման մոդելով և այլն։ Պատերազմից հետո, երբ Արցախում ռուս խաղաղապահներ հաստատվեցին, Արցախի հանրապետության որոշ ճանապարհներ էլ սկսեցին թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմին ծառայել (էլ չասած՝ նոյեմեբերիննյան հայտարարության որոշ կետերի մասին), ինձ համար գոնե պարզ էր՝ ոչինչ էլ առաջվանը չէ։
Բոլորիս զարմանքն այժմ իրականում ուշացած է, պոստֆակտում միայն հետևություն պետք է անել ու աշխատել, որ հայկական երկրորդ հանրապետության փոքր պատառն էլ «վայ» հարևանի բերանը չընկնի։

Սևակ Վարդումյան




Լրահոս