
Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարումներ իրականացնել ռուբլով: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ: Ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա»,- ասել է նա:
Ըստ նրա՝ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։ «Որքան ես գիտեմ, վերջին մի քանի վճարումները ռուբլով են եղել, բայց համապատասխան փոխարժեքով», – ասել է Վահան Քերոբյանը։
«Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը նշել է, որ Հայաստան գազի մատակարարման վերաբերյալ «Գազպրոմ»-ի պայմանագիրը արդեն մի քանի տարի է` թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է: