Ինչպես հայտնի է, ԱԺ Նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամին ԲԵրդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորված է:
ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամու գործը մտել է դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի նոյեմբերի 10-ից զբաղեցնելով Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետի, իսկ 2017 թվականի նոյեմբերի 11-ից համայնքների խոշորացումից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Բերդ համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Եվ ահա դատարնում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել:
Մարտի 4-ին` ժամը 09:55-ի սահմաններում, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում քրեական գործով ամբաստանյալ Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշման հրապարակմանը, նախագահող դատավորի կողմից հիշատակված միջնորդությունը մերժելուց հետո Մանուչարյանի հարազատներից Արկադի Յամուկյանը դատավորին պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վիրավորելու նպատակով, նրա հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ: Յամուկյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին վիրավորելու համար:
Նշենք, որ Մելիքյանի որդին ամուսնացել է Բերդի նախկին ղեկավարի դստեր հետ:
Քնար Մանուկյան