ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կշահի՞ Հայաստանը գազի դիմաց միայն ռուբլիով վճարելով. մեկնաբանում է տնտեսագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ռուսական գազի դիմաց վերջին մի քանի ամիսներին ռուսական ռուբլիով է վճարել, սակայն դա չի նշանակում, թե պայմանագրի փոխարժեքը փոփոխվել է: ArmLur.am-ի հետ զրույցում մեկնաբանում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իրականում նույնպես հայտարարել էր, որ ոչ թե պայմանագրի դրույթներն են փոփոխվել, այլ կապված վերջին ամիսներին Ռուսատսանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներով՝ Հայաստանը գազի համար վճարել է ռուսական արժույթով՝ ռուբլիով:

Տնտեսագետ Պարսյանը մեկնաբանում է՝ երկու երկրների միջպետական համաձայնագրի համաձայն՝ հայկական կողմը 100 խորանարդ գազի  համար վճարում է 165 ԱՄՆ դոլար, գումարած գազի կալորիականությունը, ինչն ընդհանուր առմամբ կազմում է մոտավորապես 175 ԱՄՆ դոլար: Այս պահի դրությամբ մեկ դոլարն արժի 90 ռուբլի, դա բազմապատկվում է 175-ի ու գումարը փոխանցվում է Ռուսաստանին:
Պարսյանը վստահեցնում է, որ Հայաստանին, որ տարեկան 370 մլն դոլարի գազ է գնում Ռուսաստանից, ձեռնտու է, որ գազի պայմանագրի մեջ նույնպես ամրագրվի ռուբլիով վճարումը. նման համակարգը մեզ համար ձեռնտու կլինի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսական գազը ոչ բարեկամ երկրներին միայն ռուբլիով վաճառելու մասին հայտարարությունը որոտի պես էր պայթել եվրոպական մայրաքաղաքներում: Եվ չնայած Արևմուտքի երկրների ղեկավարների ըմբոստ հայտարարություններին՝ պաշտոնական Մոսկվան կարողանում է խաղի կանոնները թելադրողի դիրքերից հանդես գալ, քանի որ Եվրոպան գազի սպառման ավելի քան 40 տոկոսը Ռուսաստանից է ձեռք բերում:

Սևակ Վարդումյան




Լրահոս