![](https://armlur.am/wp-content/uploads/2022/04/278129851_2182449575254807_5083621012691308695_n.jpg)
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կազմակերպել է քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի թեմայով (հավատարմագրման կարգի փոփոխության մասով)։ Քննարկմանը մասնակցում են լրատվամիջոցների խմբագիրները և ներկայացուցիչները, լրագրողական կազմակերպությունները։ Քննարկմանը մասնակցում է նաև irakanum.am-ի խմբագիր Փայլակ Ֆահրադյանը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է լրագրողին հավատարմագրած պետական մարմնին տալ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն։