Ինչ ասել է՝ դա իր խնդիրն է. աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանի պատասխանը՝ Դումանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախարարն ինչ ասել է դա իր խնդիրն է, այնպես չէ միլիոններ ենք ստանում, հիմա էլ բողոքում ենք եւ  մի քանի միլիոն ենք ուզում»,-այս մասին ArmLur.am-ի հետ  զրույցում ասաց Հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը, անդրադառնալով այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի այն հայտրարությանը, թե  պնդումները հայ մարզիկները պետությունից աշխատավարձ և ֆինանսական աջակցություն չեն ստանում, հիմնավոր չեն:

«Դրանք չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նախարարը:

«Մենք նախարարության պարզաբանման մեջ նշած գումարները ստացել ենք 2020 թվականին Արայիկ Հարությունյանի եւ Գրիշա Թամրազյանի առաջարկով Կառավարության որոշման հիման վրա, որի ժամկետը լրացել է 2021 թվականին, ինչի մասին էլ հիմա բարձրաձայնում ենք:Մենք այդ գումարները ստացել ենք, քանի որ սպորտը կործանման էր գնում ոչ մի գումար կոմիտեից չէինք ստանում, եւ այդ գումարներով կարողացել են պատրաստվել Օլիմպիական խաղերին, Աշխարհի եւ  Եվրոպական մրցաշարերին կարողանան մասնակցել, իսկ 2021-22 թվականներին այդ գումարները չի եղել է, եղել է միայն պետական վճարները»,-ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ երեկ մեր հրապարակումից հետո ԿԳՄՍ նախարարությունը, մարզիկների պնդումներին ի պատասխան, երեկ հանդես էր եկել պարզաբանմամբ ներկայացնելով ԿԳՄՍՆ-ի կողմից ըմբիշներին հատկացված ֆինանսական միջոցները 2021 թ. և 2022 թ. առաջին եռամսյակներում:

Ըստ նախարարության հրապարակման՝ 2022 թվականի առաջին եռամսյակում մարզիկներ Արսեն Հարությունյանն արդեն իսկ ստացել է ավելի քան 1 մլն դրամ, Սլավիկ Գալստյանը՝ 720 հազար, իսկ Վազգեն Թևանյանը՝ 540 հազար դրամ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս