ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Բեգլարյանի ընտանիքն ընդդեմ Գլխավոր դատախազության. դիմում դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին պաշտոնատար անձինք շարունակում են դատի տալ ՀՀ գլխավոր դատախազությանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ընտանիքի անդամները դիմել են ՀՀ վարչական դատարան եւ հայց են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազությանը: Մասնավորապես, Հրանտ Բեգլարյանը, Նատելլա Բեգլարյանը եւ Նունե Նիկոլյանը պահանջում են, որ դատարանը ստիպի գլխավոր դատախազությանը 2020 թվականի հոկտեմբերի 08-ի որոշմամբ հարուցված թիվ 22-121-20 ուսումնասիրության վարույթը՝ մինչև ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 25-ի թիվ ՍԴԱՈ-47 աշխատանքային որոշմամբ քննության ընդունված գործով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշման կայացումը, կասեցնել:

Դատելով իրավիճակից նախկին նախարարի ընտանիքը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» ՀՀ գլխավոր դատախաղության կողմից իրականացվող գործընթացի մասով դիմել է Սահմանադրական դատարան եւ հիամ դատարանից պահանջում է, որպեսզի դատախաղությանը կանգնեցնեն, մինչեւ ՍԴ որոշում կհրապարակի:

Գործով դատավորը դեռ հայտնի չէ, հետեւենք զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս