ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արայիկ Համլետի Պետրոսյանը 2022 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:
Արայիկ Համլետի Պետրոսյանը ծնվել է 1984 թվականին:
2004 թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008 թվականին՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2007-2009 թթ. – ԼՂՀ դատախազության Ասկերանի շրջանի դատախազության քննիչ
2009-2010 թթ. – ԼՂՀ դատախազության Մարտակերտի շրջանի դատախազության ավագ դատախազ
2010-2012 թթ. – ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ
2012-2013 թթ. – ՀՀ դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազի տեղակալ
2013-2020 թթ. – ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազ
2020-2021 թթ. – ՀՀ դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: