
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիտ Պուխարիին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տեղեկացնում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Լիբանանի ներքին կյանքին վերաբերող հարցեր:
Դեսպանն ու Վեհափառն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև քրիստոնեություն-իսլամ երկխոսությանն ու այդ համատեքստում Արամ Ա.-ի ունեցած առանցքային դերակատարությանը։