Հակոբ Սիմիդյանի ու մյուս ՔՊ-ականների միջև լարվածություն կա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լարավածություն կա Նիկոլ Փաշինյանի սիրելի Հակոբ Սիմիդյանի ու մյուս թիմակիցների միջև: Հակոբ Սիմիդյանը, ըստ մեր աղբյուրի, նախարար նշանակվելուց հետո գրեթե ոչ ոքի հետ չի շփվում:

«Անգամ իր ամենամտերիմնեների հետ է սառեցրել հարաբերությունները: Թեև Փաշինյանը Սիմիդյանին է վստահել Շրջակա միջավայրի նախարարությունը, բայց ինքն էլ քաջ գիտակցում է, որ նա հեռու է այդ ոլորտից: 2021-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նրա թիմակիցներից ամեն մեկը պաշտոն է պահանջել, ու Փաշինյանը յուրայինների ձեռքից ասես կրակն է ընկել»,- փոխանցեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրն ու ավելացրեց, որ չի բացառվում՝ Սիմիդյանը զրկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի մանդատից:

Իսկ ՔՊ կուսակցության համագումարը, հիշեցնենք, մայիսին է կայանալու: Կուսակցության վարչությունը 21-ից 15 անդամ է ունենալու, ու Սիմիդյանը, կարծես թե, այդ ցուցակում այլևս չի ընդգրկվի:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս