
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շևչենկոն և մի շարք այլ պաշտոնյաներ առաջիկա շաբաթ կայցելեն Միացյալ Նահանգներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Այցի շրջանակում ուկրաինական պատվիրակության անդամները հանդիպելու են Մեծ յոթնյակի անդամ երկրների ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, նրանք մասնակցելու են ապրիլի 21-ին Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված և Ուկրաինայի դեպքերին նվիրված քննարկմանը:
Reuters-ը նշում է, որ բանակցությունների արդյունքներով Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է փոփոխություններ մտցնել համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումներում: