Արցախում ադրբեջանցիները պատրաստ չեն հանդուրժել հայերին ու կողք կողքի խաղաղ ապրել. ադրբեջանագետ
Փաշինյան-Ալիև Բրյուսելյան հանդիպումից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն տարածում է, թե հայկական կողմը համաձայնել է Բաքվի կողմից առաջ քաշված բոլոր 5 նախապայմաններին:
Տեսակետը ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանինն է: Նա ArmLur.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այլ է արձագանքը հասարակական մակարդակում:
Շարքային ադրբեջանցիները, ըստ ադրբեջանայագետի, միանշանակ չեն ընդունում պետական քարոզչությունը, ավելին՝ հարց են տալիս իրենց երկրի իշխանություններին, որ եթե Արցախի հարցը փակված է, ապա ի՞նչ են անում այնտեղ ռուս խաղաղապահները: Ադրբեջանի շարքային քաղաքացու համար, հավելում է մեր զրուցակիցը, բնավ կապ չունի, թե Արցախյան հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, թե այլ ձևաչափում է քննարկվում
Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո պաշտոնական Բաքուն շուրջ երկու տարի պետական քաղաքականություն է վարում, թե պատերազմից հետո իրենք Արցախի հետ բոլոր հարցերը լուծել են, բայց իրականությունը բոլորովին այլ է, ու այդ ամենը քաջ գիտակցելով՝ ադրբեջանցիներն իրենց ղեկավարներին կոնկրետ հարց են տալիս:
Համակեցության մասով, նշում է ադրբեջանագետը, ադրբեջանցիները միջազգային հարթակներում թեև հայտարարում են, որ եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջակլանությունը, ապա իրենք պատրաստ են խաղաղ համակեցության, իրականում միֆ է: Ադրբեջանի թե՛ իշխանությունը, թե հասարակությունն ի վիճակի չեն հանդուրժել հայերի ներկայությունն Արցախում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում