ArmLur.am-ի խմբագրությունն են ահազանգել Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Մուրացան փողոցի բնակիչները: Վերջիններս պնդում են՝ արդեն մեկ շաբաթ է անելանելի վիճակում են, չգիտեն, թե էլ ում դիմել անտանելի խցանումներից խուսափելու եւ փողոցը անվտանգ դարձնելու համար:
Բնկակիչների խոսքով՝ Մուրացան փողոցում գտնվող Կենտրոնական Զինվորական Հոսպիտալը բացել է երկրորդ մուտքը, որի հետեւանքով առաջացել է մեծ խցանումներ, անհարամարություններ տեղի բնակիչների համար:
«Պատկերացնում եք հոսպիտալի այցելուները, հիվանդները գալիս են, առաջանում է ահավոր խցանում, անց ու դարձն անհնարին է դառնում, բացի այդ էլ մեծ դժվարություններ են առաջացել նաեւ հիվանդների համար: Այսպես շարունակվել այլեւս հնարավոր չէ»,-նշեցին բնակիչները:
Բնակիչների խոսքով՝ դիմել են Հոսպիտալի ժամանակավոր պաշտոնակատարին, սակայն որեւէ բան չի փոխվել:
Լիդա Եղիազարյան