
Հրդեհ Ստեփանակերտում՝ այրվել է չոր խոտատարածք: Հայտնում է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ապրիլի 15-ին ժամը 17:53-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել է, որ Ստեփանակերտ քաղաքի, Պարսեղովի փողոցում հրդեհ է բռնկվել՝ այրվում է չոր խոտատարածք:
Ահազանգը ստանալուն պես փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի հերթապահ օպերատիվ խումբը, «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենայով, մեկնել է դեպքի վայր և իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը լիամարվել է ժամը 18:15-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է 3*4 մետր չոր խոտատարածք:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն: