
Ապրիլի 14-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Ալավերդի քաղաքի Խուդյակովի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 63-ամյա Ռոբերտ Թ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 273-րդ (Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: