Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախի պետական
համալսարանի գիտական խորհրդի անդամներին:

Քննարկվել են տարածաշրջանին առնչվող հիմնախնդիրները՝ վերջին աշխարհաքաղաքական
իրադարձությունների համատեքստում: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի առջև ծառացած
մարտահրավերները, խոսել է ձեռնարկվող քայլերից: «Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի
իրացման համար՝ չընդհատելով անկախ պետականաշինության գործընթացը»,- նշել է Նախագահը՝մանրամասնելով
Արցախի ապագային առնչվող ռիսկերը, տեսլականն ու ռազմավարությունը:

«44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ:

Խաղաղապահները ներգրավված են շփման գծում ծագող խնդիրների լուծմանը: Ակնկալելով նրանց թվաքանակի
ավելացում՝ մենք զուգահեռաբար բարելավում ենք անվտանգության սեփական մեխանիզմները»,- նշել է Ա.
Հարությունյանը: Քննարկվել են նաև ստեղծված պայմաններում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը,
ժողովրդագրական վիճակի բարելավմանը, գիտակրթական ոլորտում և հանրային կյանքում եղած խնդիրներին առնչվող
հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ
Հակոբյանը:




Լրահոս