
«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կրկին չի ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու առաջարկը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Metaratings.ru-ը:
Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կապ է հաստատել խաղացողի հետ, սակայն ստացել է հերթական մերժումը։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը դեռ մտադիր չէ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։