Բժիշկն առաջարկում է հինգ րոպեում քնելու պարզ միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բժիշկ և քնի մասնագետ Թիմ Բոնդը նշել է հինգ րոպեում քնելու հեշտ միջոց և խորհուրդ տվել՝ ինչպես վերականգնել քնի ռեժիմը։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։

Նրանց, ովքեր երկար ժամանակ շուռումուռ են գալիս անկողնում և չեն կարողանում քնել, Բոնդը խորհուրդ է տվել պարզ վարժություն կատարել։ Հարկավոր է նստել կամ պառկել անկողնու վրա, դանդաղ թուլացնել մարմնի բոլոր մկանները՝ սկսած դեմքի մկաններից, իջեցնել ուսերն ու թևերը՝ լարվածությունը թոթափելու համար, արտաշնչել՝ թուլացնելով կրծքավանդակը և ոտքերը։ Վարժությունը պետք է կրկնել այնքան ժամանակ, քանի դեռ մարմնում լիարժեք հանգստության զգացում չի առաջացել։

Դրանից հետո բժիշկն առաջարկում է գլխից դուրս շպրտել բոլոր մտքերը, իսկ եթե չստացվի, պատկերացնել պատշգամբում նստած ու ծովին նայելիս կամ մեջքի վրա լողավազանում լողալիս։ «Եթե դա չի օգնում, փորձեք անընդհատ կրկնել «մի մտածեք, մի մտածեք», և քնած կլինեք 10 վայրկյանից»,- խոստացել է Բոնդը:

Աղբյուր՝ shantnews.am




Լրահոս