
Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է այսօր` ապրիլի 17-ին:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են, իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: