Խաղաղության օրակարգը պարտադրանքով չի լինում և խաղաղության օրակարգի մասին հայտարարություններ երբ որ արվում են, այդ փաստաթուղթ կոչեցյալը պետք է լինի նաև լեգիտիմ։ Այս մասին այսօր «Ազատության» հրապարակում «Հայրենիք» կուսակցության նախաձեռնած հավաքի ժամանակ ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Որևէ փաստաթուղթ չեն կարող քեզ պարտադրանքով ստորագրել տան, հետո էլ ասեն, որ դա ընդունելի է բոլոր կողմերի համար։ Փաստացի, մեզ ուժի սպառնալիքի ներքո պարտադրում են խաղաղություն»,- ասաց Թովմասյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 18-ին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն «Ազատության հրապարակից կոչով դիմեց հայությանը, նշելով, որ բոլոր նրանք, ովքեր մտահոգված են ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար, միանան հավաքին և սատար կանգնեն մեր հայրենիքի պաշտպանությանը։