
«Առանց ավելորդ համեստության նկատեմ նաեւ, որ համակիրների մեծ բանակ ունենք»:Արամ Սարգսյան «aravot.am»Դեմոկրատ կուսակցապետի հայտարարությանը կասկածելու իրավունք, իհարկե, մենք չունենք, բայց այդպես էլ անհայտ է մնում, թե նրա ընտրազանգվածն ինչու է քվեարկության օրը բոլորովին ուրիշ քաղուժերի նախընտրում: Միգուցե ընտրությունների օրը նրանք չե՞ն իմանում, միգուցե համակիրների մեծ բանակ ասվածը փոքր-ինչ պայմանակա՞ն ձեւակերպում է… Ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ Գասպարիչի կուսակցությունն ամեն անգամ հանրապետության բոլոր 2000 ընտրատեղամասերում առավելագույնը 1-2 քվե է ստանում: Բայց դե կարեւորը համակիրների առկայությունն է, ոչինչ, որ նրանք չեն քվեարկում դեմկուսի օգտին: