ՖՈՏՈ. Քաղաքակիրթ աշխարհը պետք է արձագանքի Ադրբեջանի ցեղասպան գործողություններին. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն օրվա առթիվ սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«Տասնամյակներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, միտումնավոր ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, իրականացնում է մշակութային ցեղասպանություն տարբեր ձևերով․ եկեղեցիների, հուշարձանների, գերեզմանատների բարբարոսական ավերածություններ են տեղի ունենում, զուգահեռաբար փորձեր են արվում ապահայկականացնել այդ հուշարձանները, վերագրել ալբանացիներին։ Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո այս հանցանքները նոր թափ ստացան և հասան ահռելի զանգվածների։

Հայկականությունը և քրիստոնեությունը Արցախից ջնջելու գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ խաղաղության օրակարգը միայն վտանգավոր ծուղակ է մեզ համար։
ԱՄՆ կատարած այցիս ժամանակ տարբեր հանդիպումներին կոնգրեսականներին եմ փոխանցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները՝ Ադրբեջանի կողմից Արցախի մշակությանին ժառանգությունը ոչնչացնելու և ատելության խոսքի քարոզի մասին։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է արձագանքի Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»։




Լրահոս