Ռուսական զորքերը Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում կորցրել են 20 հազար 600 մարդ եւ 790 տանկ: Այսպիսի թվեր է ներկայացրել Ուկրաինայի Գլխավոր շտաբը:
Բացի այդ, ըստ հաղորդագրության ոչնչացվել է 2041 մարտական մեքենա, 167 ինքնաթիռ, 147 ուղղաթիռ, 1487 ավտոմեքենա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վաղուց չի զեկուցել իր կորուստների մասին: Վերջին տվյալներով, Ուկրաինայում «հատուկ օպերացիայի» ընթացքում զոհվել է 1351 և վիրավորվել է 3825 զինծառայող: Մոսկվան պնդում է, որ ուկրաինական կողմի կորուստներն «անհամեմատ ավելի շատ են»:
Ուկրաինան, իր հերթին, պնդում է, որ ռուսները մոտ 19900 զինծառայողներ են կորցրել:
Իրավիճակն Ուկրաինայի մի քանի համայնքներում շարունակում է լարված մնալ: Կիևում արդեն հանգիստ է, սակայն մի քանի համայնքներում հայերը եւս շարունակում են մնալ շրջափակման մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: