ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտպանության նախկին նախարարն ընդդեմ Փաշինյանի. ինչու է դադարեցվել սաղավարտներ արտադրող ընկերության գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 13-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ե շուրջ կրքերը չեն դադարում: Այդ օրը ելույթ ունենալիս նա նշել էր, թե առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր:

Երեկ այս հայտարարությանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով. «Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»:

Այսօր էլ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն է հայտարարում, թե «Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում դադարեցվել է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զրահաբաճկոնների, սաղավարտների և տեսադիտարկող սարքերից քողարկման ցանցերի արտադրությամբ զբաղվող հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» ընկերության գործունեությունը, որի 50%-ի սեփականատերը հանդիսանում էր ՀՀ պաշտպանության նախարարությունը»:

Այսպիսով, ինչ ընկերության մասին է խոսքը. «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը Հայաստանում գործում էր 2014 թվականից: Ընկերությունը զբաղվում էր բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են կեղծ թիրախները, տեխնիկական եւ այլ վրանները, սաղավարտները, զրահաբաճկոնները, քողարկող ցանցերը եւ այլն: 2017-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկությունը 1,7 մլն դոլարի հանդերձանք/սարքավորում է արտադրում ՀՀ զինուժի համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս