
ՊՍԺ-ն փորձում է ամեն գնով թիմում պահել Կիլիան Մբապեին։ Ինչպես տեղեկացնում է RTL France-ն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է առանձնազրույց ունենալ Կիլիանի հետ՝ փորձելով համոզել վերջինիս մնալ Փարիզում։ Հարձակվողը, սակայն, ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։