![](https://armlur.am/wp-content/uploads/2022/04/l-0x0wh-786x458z-1.jpeg)
Հայաստանում կվերափոխվի հաշմանդամության գնահատման համակարգը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության գնահատման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություն փոխարեն կիրականացվի անձի ֆունկցիոնալության գնահատում:
Ի դեպ, նշենք, որ նախորդ տարվա մայիսի 5-ին է ընդունվել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ սա հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում և որոշել յուրաքանչյուր անձի համար անհատական ծառայություններ։
Ավելին, իրավական հիմք կստեղծվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ինքնագնահատման հարցաշարը, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը:
Ս.Հ.