Երեւան քաղաքի վարչական շրջաններում այսօր այնքան աղբամաններ կան, որոնք երբևիցե չեն եղել, բայց չնայած սրան՝ չենք դադարում տեսնել տարատեսակ աղբով լցված աղբամաններ, այլեւ՝ աղբամանների շուրջն է աղտոտված: Սա նշանակում է, որ Երեւանի որոշ վարչական շրջաններում աղբահանությունը վատ է կազմակերպվում: ArmLur.am-ը այս խնդրի շուրջ չի դադարում երեւանցիներից ստանալ դժգոհություններ: Օրինակ, նմանատիպ ահազանգեր ստացել ենք Մալաթիա եւ Կենտրոն վարչական շրջանների բնակիչների կողմից:
Ի դեպ, սրան զուգահեռ նշենք, որ վարչական իրավախախտումների մասին օրենքն, ի դեպ, չսահմանված վայրերում աղբ թափելու համար պատասխանատվություն է նախատեսում։ Օրինակ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբարկղերից, աղբամաններից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս երեք խորանարդ մետր և ավել աղբ կուտակելու համար կտուգանվեք 100.000-200.000 դրամի չափով: Հուսանք՝ մեր հրապարակած լուսանկարն ու տեսնայութը Մալաթիա եւ Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների աչքից չի վրիպի եւ նրանք ի վերջո կզբաղվեն «իրենց գործով»:
Ի դեպ, Մալաթիա վարչական շրջանը նոր ղեկավար ունի՝ Սաշա Կատվալյանը, ով, դատելով իրավիճակից, չի վերահսկում աղբահանության գործընթացը: Ասել է թե՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նոր է, բայց խնդիրները՝ հին:
Ս.Հ.