ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխավոր դատախազությունը կաշկանդված չէ. ինչ է սպասվում զոհված զինվորների հարազատների դիմումին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրեցին Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ասելով, որ նա է սպանել իրենց որդիներին.

«Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը, դիմելու ենք դատախազին: Մարդն իր բերանով խոստովանեց, որ հանցանք է կատարել: Մեր որդիներին միտումնավոր տարել եւ սպանել է: Եվ ահա հարազատները դիմումը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարհյանին եւ վաղը կիմանան, թե ինչ ճակատագրի արժանացավ իրենց դիմումը:

Հիշեցնենք, որ զինվորների գործով կա մեկ կալանավորված հրամանատար՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանը: նրան մեղադրում են հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: «2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման, մշտական մարտական եւ զորահավաքային պատրաստակամության, ստորաբաժանման մարտական խնդիրների հաջող կատարման համար», պատերազմի օրը կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով, սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսեւորել է իշխանության անգործություն:

Նշվում է, որ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 6-ի սահմաններում (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ԳԱԶ մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել:

Ըստ այս որոշման՝ Գեւորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ: Նրանք էին՝ Նվեր Էդուարդի Ավանեսյանը, Վահե Սերգեյի Ավագյանը, Վաչագան Գարիկի Հարությունյանը, Կարեն Բորիսի Դանիելյանը, Նաիրի Գրիգորի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ՝ Գեորգի Արմենի Բալայանը, Սամվել Արթուրի Ղազարյանը, Արթուր Արմենի Ասրյանը, Լեւոն Մհերի Գրիգորյանը, Դավիթ Լեւոնի Ազատյանը, Արտյոմ Արտակի Տեփանյանը, Ռուբեն Արսենի Պողոսյանը, Նարեկ Արմենի Օհանյանը, Արտակ Ջիվանի Միքայելյանը, Հայկ Մհերի Պապիկյանը, Վահե Արթուրի Պապյանը, Հայկ Հովհաննեսի Անտոնյանը, Գոռ Գեւորգի Ափանոսյանը, Սամվել Ստեփանի Պողոսյանը, Հայկ Սարգսի Մելիքյանը:

Քնար Մանուկյան




Լրահոս