Այժմ էլ ակտիվացավ ԱՄՆ-ն. ում է հանդիպել Մինսկի խմբի համանախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Լավրովի խոսքով՝ Արեւմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։

Եվ ահա, Մինսկի խմբի հանդեպ կշտամբանք պարունակող հայտարարությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների համանախագահներն ակտիվացել են ու իրար հետեւից Հայաստան են այցելում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը Երեւանում չորս օր տարբեր հանդիպումներ է ունեցել եւ վերահաստատել Ֆրանսիայի մոտեցումը՝ հարցերը խաղաղ կարգավորելու պատրաստակամության մասով:

Իսկ ահա այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս  ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին:

Վարչապետը կարևորել է ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:

Ն.Հ.




Լրահոս