ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը Հայաստանի նյարդահոգեբուժական հաստատություններում անցկացրել է մարդու իրավունքների   մոնիթորինգ եւ դրա հիման վրա պատրաստել զեկույց: Զեկույցի հեղինակ, Վանաձորի գրասենյակի աշխատակից Մարիետան հայտնեց, որ հայտնաբերվել են տարբեր տիպի խախտումներ, սակայն հիմնականն այն է, որ իրավապահ մարմինների կողմից հոգեբուժարաններում ապրող հիվանդների մահվան դեպքերի վերաբերյալ վիճակագրություն որպես այդպիսին չի տարվում, եւ բացի այդ, իրավապահ մարմինները հիվանդների մահվան դեպքերի հետ կապված կա՛մ խուսափում են  նյութեր նախապատրաստել, գործ հարուցել, կա՛մ եթե, այնուամենայնիվ, հարուցվում են, կարճում են հանցադեպի բացակայության պատճառով: «Ասում են, որ պատճառը սոմատիկ հիվանդություններն են»,-նշեց գրասենյակի աշխատակիցը: Մինչդեռ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ` «նման հաստատագրում կարող է անել միայն դատաբժշկական փորձաքննությունը: Նշենք, որ 2011 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ բոլոր հոգեբուժարաններում գրանցվել է մահվան 34 դեպք:Զեկույցը դեռեւս հրապարակված չէ. մինչ այդ այն ներկայացվել է առողջապահության նախարարությանը, որը ներկայացրել է զեկույցի հետ կապված իր նկատառումները: Ըստ Արթուր Սաքունցի` քրեական գործերի հետ կապված` առողջապահության նախարարությունը որեւէ մեկնաբանություն չի  տվել:




Լրահոս