Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջարկում է երկարաձգել դատավորների հայտարարագրերի վերլուծությունը: Մեզ հայտնի դարձավ, որ դատավորների հայտարարագրերի վերլուծման ժամկետը կերկարաձգվի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերլուծության են ենթարկվելու նաև դատավորների՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու, ինչպես նաև 2021 թվականի տարեկան հայտարարագրերը:
Նշենք, որ այս մասին որոշման նախագիծը դրվել է հանրային քննարկման՝ արդարադատության նախարարության կողմից՝ առաջարկելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարել:
Ըստ նախարարության՝ առաջարկվող ժամանակահատվածը բավարար է՝ դատավորների ֆինանսական դրությունը մանրամասն ուսումնասիրելու եւ խնդիրները վեր հանել: Բացի այս, տեղեկացնենք, որ վերլուծման ենթակա են 2021 թվականի փետրվարի 17-ից հետո ներկայացրած դատավորների ծախսերի հայտարարագրերը:
Ասել է թե՝ դատավորների դրամական միջոցներն ու ունեցվածքը, այդ թվում ծախսերն անցնելու են մանրադիտակի տակով:
Սյունէ Համբարձումյան