Ռուսաստանն սկսում Է Ուկրաինայում հատուկ գործողության հաջորդ փուլը. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն սկսում Է Ուկրաինայում հատուկ գործողության հաջորդ փուլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այդ գործողությունը շարունակվում Է, այդ գործողության հաջորդ փուլն այժմ սկսվում Է»,-Լավրովն ասել Է India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես վստահ եմ, որ դա լինելու Է ամբողջ հատուկ գործողության շատ կարեւոր պահը»,-հավելել Է նախարարը: Լավրովը նշել Է, որ Ռուսաստանի գործողությունն ուղղված Է «Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների լիակատար ազատագրմանը», ինչի մասին հայտարարվել Է սկզբնապես: Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու մասին: Նախօրյակին՝ ապրիլի 18-ին, ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել Է, որ ՌԴ-ի հատուկ գործողությունն Ուկրաինայում անցնում Է պլանի համաձայն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս