Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը, կոչ Է արել հնարավորինս արագ Ուկրաինային հայտարարելու Եվրամիության անդամակացության թեկնածու – երկիր: «Ուկրաինացիներն այժմ սպասում են պարզորոշ ազդանշանի՝ անդամակացման թեկնածուի կարգավիճակի հավանությանը՝ անհապաղ»,- ապրիլի 19-ին ասել Է Վեբերը Funke մեդիախմբին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր պատասխանը պետք Է լինի հետեւյալը. «Ձեր պայքարն արժե դրան, բարի գալուստ Եվրամիություն»,- գտնում Է նա: «ԵՄ-ն այժմ պետք Է ոչ թե ձեւական քննարկումներ վարի (անդամակցման) ընթացակարգի շուրջը, այլ պետք Է քաղաքական ազդանշան ուղակի»,- պնդել Է Վեբերը: Նրա կարծիքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պետք Է «արդեն ներկայացնի առաջարկություն Եվրոպայի խորհրդի առաջիկա նիստի անցկացման մասին»:
Ֆոն դեր Լյայենն ապրիլի 8-ին Ուկւրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Է հանձնել հարցարան, որի լրացումը ԵՀ-ին թույլ կտա ԵՄ-ի խորհրդին հանձնարարել Միությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ հացի քննարկումը: Ապրիլի 18-ին Կիեւը Բրյուսելին Է վերադարձրել լրացված հարցաթերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: