Այսօր Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագահ Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին՝ կապված Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած պատերազմի մասնակիցների մասով՝ հետաքրքրվելով, թե ինչու չի այցելում Ազատության հրապարակ:
Եվ ահա, ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս հարցադրումից հետո Մարդու իրավունքների պաշտպանն իր աշխատակազմի ներկայացուցիչներին է ուղարկել Ազատության հրապարակ, որոնք զրուցել են երիտասարդների հետ: Եվ ահա, մեզ հետ զրույցում նրանք նշեցին, թե ՄԻՊ աշխատակազմին փոխանցել են՝ իրենց պահանջը երիասարդությանն է ուղղված, ցանկանում են նաեւ վրան տեղադրել Ազատության հրապարակում եւ ակնկալում են, եթե խոչընդոտ լինի, ՄԻՊ-ը միջամտի: Հավելենք, որ նրանց է փոխանցվել հենց Քրսիտինե Գրիգորյանի հեռախոսահամարը եւ ասվել է՝ անհրաժեշտության դեպքում կարող են զանգահարել:
Մանրամասները՝տեսանյութում