Եթե Արցախը կտրվեց մեզանից՝ Հայաստանն էլ ենք կորցնելու. Ներսիկ Իսպիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ մեկ չի կարող Արցախը հայոց, դարպասն ու սյունը կտրել մեզանից: Ես չեմ ուզում ինչ-որ քաղաքական երանգ տալ, միայն կարող եմ ասել, որ եթե Արցախը կտրվեց մեզանից՝ Հայաստանն էլ ենք կորցնելու: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, ազգագրական երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում բողոքի ցույցերին:

Մեզ հետ զրույցում Ներսիկ Իսպիրյանը չնշեց կմիանա՞ ակցիային, թե՞ ոչ, սակայն ընդգծեց, որ այս իրականության հետ համակերպվել չի կարող:

«Յուրաքանչյուր հայի սրտում Արցախը կա, եւ յուրաքնաչյուր հայ պետք է մտածի Արցախի մասին, որովհետեւ մենք այսօր ծայրահեղ իրավիճակում ենք, չգիտենք, թե ինչ ենք ուզում: Մենք պետք է միայն կենտրոնանանք Արցախի փրկության վրա»,-հավելեց նա:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։ Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։

Լիդա Եղիազարյան




Լրահոս