
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է երկրում ռազմական դրությունը երկարաձգել ևս 30 օրով։ Օրինագիծը ապրիլի 19-ին գրանցվել է Գերագույն Ռադայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով խորհրդարանի կայքի հայտարարությանը։
Զելենսկին առաջարկում է «Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարացնել 2022 թվականի ապրիլի 25-ից՝ 30 օրով»։