
Ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
Հանդիպման ընթացքում ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երկկողմ հետագա համագործակցության ուղղվածությունը նաև կներառի հանցագործությունների հետաքննություն՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ:
Քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր: