ՏՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շիրակ կենտրոն»-ը Գյումրու կիսակառույցներից մեկում բնակվող, բնակարան ստանալու շահառու ճանաչված անօթեւանին մինչեւ հաջորդ տարի Գյումրիում նախատեսված բնակարանամուտը բնակարան հատկացնելու մասին միջնորդագիր է հղել քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին:«Հարգելի՛ պարոն նախարար.Անօթեւան Սուսաննա Եղտիարյանի ընտանիքը երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, սակայն ներկայումս մնացել է միայնակ, որդին եւ քույրը մահացել են: Նա հաշվառված է Գյումրու անօթեւանների հերթացուցակի 1 սենյականոց բնակարանի հավակնորդների 812-րդ հերթական համարում:Սուսաննա Եղտիարյանը մեկ տարի է` ամառ-ձմեռ ապրում է կիսակառույց, դուռ, պատուհան եւ կտուր չունեցող շինության մեջ (http://www.shirakcentre.org/hyews/1116-shirak-centre-ngo): Թեեւ նա նախորդ շաբաթ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կողմից ճանաչվեց որպես շահառու, սակայն, ինչպես գիտենք, ընթացիկ տարում Գյումրիում բնակարանամուտ նախատեսված չէ, ուստի նա պարտադրված կլինի եւս մեկ ձմեռ գոյատեւել այդ կիսակառույցում:Պարո՛ն նախարար.Մեր ունեցած տեղեկատվության համաձայն` դեռեւս նախորդ տարի Գյումրիում շահագործման հանձնված Մուշ-2 թաղամասում կան 5 հատ մեկսենյականոց ազատ բնակարաններ, որոնք նախատեսում եք բաշխել բնակարանաշինության երկրորդ փուլով շահագործվելիք բնակարանների հետ միասին:Առաջարկում ենք Մուշ-2 թաղամասի վերը նշված ազատ բնակարաններից որեւէ մեկը բացառության կարգով հատկացնել բառիս բուն իմաստով փողոցում բնակվող Սուսաննա Եղտիարյանին` չսպասելով հաջորդ տարվա ընդհանուր բնակարանների բաշխման գործընթացին:Հարգանքով` «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան»




Լրահոս