Նիկոլ Փաշինյանը ժամանեց Նիժնի Նովգորոդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին ժամանեց Նիժնի Նովգորոդ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիժնի Նովգորոդում վարչապետին դիմավորեցին Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը և Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը։

Նախատեսվում է վարչապետի այցը «Գազ» ընկերության գործարան, որտեղ ընկերության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ վարչապետը շրջայց կկատարի։ Այնուհետև վարչապետը կմեկնի Նիժեգորոդյան Կրեմլ` հարգանքի տուրք կմատուցի «Անմար կրակ»-ի հուշահամալիրի մոտ և շրջայց կկատարի Կրեմլի արվեստի պետական թանգարանում։

Նիկոլ Փաշինյանը նաև առանձնազրույց կունենա Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ։

Վարչապետի կայցելի նաև հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։




Լրահոս