ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զնեք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Գավառի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու զինամթերք։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները, արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք, իսկ հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ «Կարաբին» հրացանի և զինամթերքի։ Մարտունու բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ականանետի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և հրացանի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գավառի բաժնում՝ շնորհիվ բաժնի համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Ճամբարակի ոստիկանների իրականացրած բացատրական աշխատանքը։ Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են ինքնաշեն ատրճանակի և ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։




Լրահոս